ԼՂՀ-ն Ադրբեջանին է հանձնել ԼՂՀ սահմանը հատած անչափահաս քաղաքացուն
ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ փոխանցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 15.04-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները (Թրենդ.ազ) նույնպես գրում են, որ գերի վերցված Ադրբեջանի քաղաքացին հետ է հանձնվել Ադրբեջանին:
Նախորդող հրապարակում՝
ԼՂՀ–ն Ադրբեջանին է հանձնել ԼՂՀ սահմանը հատած անչափահաս քաղաքացուն
ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան