Խոզի գլուխը` կրոնական լարվածության պատճառ Քոբուլեթիում
Քոբուլեթի քաղաքի մի քանի բնակիչներ խոզ են մորթել և կենդանու գլուխը կախել շենքի առջև` նման կերպ իրենց բողոքն արտահայտելով մահմեդական կրթօջախի բացմանը: Այս մասին հաղորդում է «georgianpress.ru» կայքը:
Տեղաբնակների փոխանցմամբ, Թուրքիայի մի քաղաքացի մտադիր է եղել դպրոց բացել հենց այդ շենքում: Ակցիայի մասնակիցները այնուհետև փակել են Քոբուլեթին Բաթումիի հետ կապող փողոցը, ինչի պատճառով խցանումներ են առաջացել:
Շրջանի ղեկավար Սուլհանա Եվգենիձեի խոսքերով, կրթօջախի բացման թույլտվության դիմում իրենք չեն ստացել, սակայն եթե նման փաստաթուղթ, այնուհանդերձ, տրամադրվի, խնդիրներ չի առաջան: Վրաստանի մուսուլմանների առաջնորդ, Ջեմալ Պասկաձեն, իր հերթին, մահմեդական դպրոցի շենքի մոտ արձանագրված միջադեպը համարել է անդաստիարակություն և վիրավորանք քաղաքացիների կրոնական զգացմունքների հանդեպ:
Ջեմալ Պասկաձեն կոչ է արել Վրաստանի վարչապետին, խորհրդարանի նախագահին և ուժային գերատեսչությունների ղեկավարներին արձագանքել միջադեպին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում