ՃՈ-ից տուժածները. Վճարեք, թե չվճարեք, միևնույն է՝ տուգանքը հնգապատկվելու է
Քաղաքացի Գ. Խ.-ն չի հասցրել հինգ հազար դրամ տուգանքն օրենքով սահմանված ժամկետում վճարել: Ժամկետը լրանալուց մի քանի օր անց կատարում է վճարումը, հետո ստանում է ԴԱՀԿ-ից նամակ. տուգանվել է եռապատիկի չափով: Մինչ կհասցներ վճարել եռապատիկը, ԴԱՀԿ-ից ստանում է երկրորդ նամակը՝ տուգանքը հնգապատկվել է, դրան գումարած 5 հազար դրամ ԴԱՀԿ մատուցած ծառայության համար:
«Հինգ հազար դրամի վճարման անդորրագիրս այդպես էլ չգտա, չէի էլ հիշում, թե որ բանկում եմ վճարել»,-ասում է քաղաքացին, ով ստիպված արդեն հնգապատկված գումարն է վճարել:
Այս ավտոտիրոջ դեպքում էլ 30 հազար դրամի համար բանկային հաշիվներին կալանք է դրվել, ոչ մի գործողություն իրականացնել չի կարողանում:
«Նոր տուգանքի մասին ծանուցում էի ստացել: Երեկ լրանում էր վերջնաժամկետը: Գնացել եմ բանկ, որ վճարում կատարեմ, չի թողնում ոչ մի գործողություն իրականացնել: Ստիպված ընկերոջս եմ խնդրել, որ իմ տուգանքը վճարի»,-ասում է քաղաքացին, միաժամանակ համոզված պնդելով, որ այս դեպքում էլ ժամանակին վճարած տուգանքի համար էլ է ԴԱՀԿ-ից նամակ ստանալու:
Նրա ներկայացմամբ, անկախ այն բանից տուգանքի գումարը ժամանակին է վճարել, թե ոչ ԴԱՀԿ-ից պարտադիր տուգանքի հնգապատկման մասին նամակ է ստանում, ամեն անգամ էլ հավաքում է անդորրագրերն ու ԴԱՀԿ-ի ճանապարհը բռնում:
Մի քանի վարորդների հետ զրույցից պարզ դարձավ, որ ընդհանրապես տարբերություն չկա, տուգանքը ժամանակի՞ն ես վճարել, ուշացրե՞լ ես, թե՞ տուգանման մասին ՃՈ-ից ծանուցում ստացել ես: Քանզի բոլոր դեպքերում էլ տուգանքը բազմապատկվում է, այս դեպքում պարտաճանաչ վճարողի գործը մի քիչ բարդանում է, սկսում է բոլոր հնարավոր ձևերով ու միջոցներով ապացուցել իր անմեղությունը:
ՃՈ-ից ու նրա գործելաոճից, ԴԱՀԿ-ի դռներից հեռու մնալու միայն մի միջոց կա, հարգելի վարորդներ, խախտում մի արեք:
Նախորդող հրապարակումներ՝
ՃՈ-ից տուժածները. Երբ մարդուն ինֆարկտի են հասցնում
ՃՈ-ից տուժածները. «Փոխեք ձեր գործելաոճը»
Ինչպե՞ս պետք է ծանուցվի քաղաքացին տուգանքի վերաբերյալ. Հ.Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները