«Հրաշալի քառյակի» համատեղ հանրահավաքի օրը հայտնի է. «168 Ժամ»
Ոչ խորհրդարանական ուժերից բաղկացած քառյակին մոտ կանգնած «168 Ժամ»-ի աղբյուրների փոխանցմամբ, նախօրեին տեղի ունեցած Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ որոշվել է, որ քառյակի առաջիկա հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: Վաղը կայանալիք քառյակի հերթական նիստի ընթացքում քառյակի ներկայացուցիչները քննարկելու են հանրահավաքի անցկացման հարցը և հայտարարելու են հանրահավաքի անցկացման օրը
Թերթի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել են հանրահավաքը հրավիրել հոկտեմբերի 10-ին, սակայն ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը որոշել են հանրահավաքը մեկ շաբաթ ավելի ուշ հրավիրել:
«ՀՅԴ-ին և «Ժառանգությանը» մնում է նրանց որոշումն ընդունել ի գիտություն: Ուշագրավ է, որ հոկտեմբերի 10-ին նախատեսված է, որ կարող է որոշվել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը: Հետևաբար` զարմանալի չէ ինչու են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հրաժարվել այդ օրը հանրահավաք անցկացնելու առաջարկից: Մոսկվայում կարող էին սխալ հասկանալ»,-հավելել է թերթը: