Ամերիկացիները հիմա ավելի են վախենում ահաբեկչությունից, քան 2001-ի սեպտեմբերից հետո
NBC News-ի և Wall Street Journal-ի հարցման համաձայն, Իսլամական պետություն խմբավորման ահաբեկչական գրոհներից ամերիկացիներն ավելի շատ են վախենում, քան 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Հարցվածների 47 տոկոսը կարծում է, որ երկիրն ահաբեկչական ակտերից ավելի վատ է պաշտպանված, քան մինչև 2001-ի ողբերգական դեպքերը: 61 տոկոսը կարծում է, որ Իսլամական պետություն դեմ ռազմական ուժի կիրառումը բխում է երկրի շահերից:
Ի դեպ, անցյալ տարի քաղաքացիների ընդամենը 21 տոկոսն էր պաշտպանել Ասադին գահընկեց անելու նպատակով Սիրիա զորք մտցնելու գաղափարը: Նույն հարցման տվյալներով, Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը սատարում է ամերիկացիների 32 տոկոսը, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է:
Այսօր լրանում է ԱՄՆ-ում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 13-րդ տարելիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները