Արսեն Ջուլֆալակյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն
Տաշքենդում ընթացող աշխարհի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում մինչև 75 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը 4:0 հաշվով պարտության մատնեց Խորվաթիայի ներկայացուցիչ Նևեն Զուգաժին ու հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հայ ըմբիշը կիսաեզրափակչում առավելության էր հասել Դաթունաշվիլու նկատմամբ, իսկ մեկնարկային փուլերում ասպարեզից դուրս էր թողել ադրբեջանցի Մուրսալիևին, ավստրիացի Մաշլային ու մեքսիկացի Էսկոբարին:
Մի առիթով Արսեն Ջուլֆալակյանը թախիծով ասել է, որ չի կարողանում դիմանալ, երբ հայտնվում է պատվո պատվանդանի վրա, բայց մեկ այլ երկրի օրհներգ է հնչում: Եվ ահա այժմ նրա երազանքն իրականացավ. նա ոչ միայն պատվանդանին է, այլև հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը: Լևոն Ջուլֆալակյանի շնորհիվ աշխարհի առաջնությունում հնչում է առաջին անգամ…