Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը
Սեպտեմբերի 12-ին Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Վերջինիս նախորդել են «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» /ՀԵԲ/ կազմակերպության նախաձեռնությամբ տարածաշրջան իրականացված պաշտոնական այցերը և ՀԵԲ-ի կոնտակտային ցանցի հանձնառության իրականացրած աշխատանքները: Այս մասին հայտնում է «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության մամուլի ծառայությունը:
Բասկերի Խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակի: Այն նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Ի վերջո, այսօր ընդունած փաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններին:
Այս կապակցությամբ «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ ԼՂ Արտաքին Գործերի նախարար Կարեն Միրզոյանը մեկնել է Բասկերի Երկիր, որտեղ կատարել է պաշտոնական այցեր, հանդիպել Բասկերի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաներին, օրենսդիր մարմնի ղեկավար Տիկին Բակարտխո Տեջերիա Օտերմինին, գերատեսչական և գլխավոր տեղական իշխանություններին, նաև՝ տարածաշրջանով հետաքրքրվող կազմակերպություններին:
«Ուրախ եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավար կառավարության ճանաչման համար և ողջունում եմ ԵՄ օրենսդրությանը համապատասխանելուն միտված ջանքերը: ԼՂ հանրությունը պետք է հպարտ լինի, որ եվրոպական տարածքում ժողովրդավարության հանձնառությունը որպես անքակտելի մաս, ճանաչվել է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև՝ ԵՄ-ում», - նշել է ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:
Նախորդող հրապարակումներ՝
Գիպուզկոայի նախագահը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը
ԼՂՀ արտգործնախարարը՝ աշխատանքային այցով Բասկերի Երկրում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին