Ամփոփվել են հայ-չեխական գործարար համաժողովի արդյունքները
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում նախօրեին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Էկոնոմիկայի նախարարը կարևորել է առևտրատնտեսական ոլորտում հայ-չեխական համագործակցության հետագա զարգացումը և հույս հայտնել, որ նիստի արդյունքները հնարավորություն կստեղծեն հայ-չեխական հարաբերությունները տեղափոխել նոր փուլ:
Հանդիպման ընթացում կողմերը ամփոփել են սեպտեմբերի 11-ին անցկացրած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի և հայ-չեխական գործարար համաժողովի արդյունքները: Ի թիվս այլ հարցերի` քննարկվել են չեխական ավիաուղիների` Հայաստանում աշխատանքների շարունակականության ապահովման կարևորության, «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» Համաձայնագրի նախագծի շուրջ չեխական կողմից բանակցությունների վերսկսման, ինչպես նաև էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների և խնդիրների հետ կապված հարցերը:
Հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն են հայտնել կատարել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի Արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում