Դուշանբեում կայացած հանդիպմանը Ւրանի և Ռուսաստանի նախագահները կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
«Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ԻԻՀ և ՌԴ նախագահներ Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը»,-այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների 14-րդ նիստի շրջանակներում Հ. Ռոհանիի և Վ. Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում:
Իրանի և Ռուսաստանի նախագահները շեշտել են տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ երկու երկրների ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը, անդրադարձել Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցություններին:
Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնվել 2001թ-ին: Կազմակերպության անդամները 6-ն են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիստանը:
Ւրանը, Աֆղանստանը, Մոնղոլիան, Հնդկաստանը և Պակիստանն այդ կազմակերպությունում ունեն դիտորդի կարգավիճակ:
Հավելենք, որ Հայաստանը ևս ցանկություն է հայտնել դիտորդի կարգավիճակ ստանալ Շանհայի համագործակցության կազմակերպությունում: