Դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի կալանքի ժամկետը
Մոսկվայի Բասմանյան դատարանը երկարաձգել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի կալանքի ժամկետը: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Այս որոշմամբ, դատարանը համաձայնվել է քննիչի կարծիքի հետ, ով պնդում էր, որ Լ. Հայրապետյանը պետք է մնա մեկուսարանում, այլապես նա կարող է օգտագործել իր փողներն ու կապերը, որպեսզի խանգարի հետաքննության ընթացքն ու թաքնվի դատարանից:
Պաշտպանական կողմը մատնանշել է, որ որ Հայրապետյանը տարիքով է, մի շարք ծանր հիվանդություններ ունի, բանտային պայմաններում նա կարող է չդիմակայել այդ ամենին: Պաշտպանական կողմն առաջարկել է նաև 30 միլիոն ռուբլի գրավ և հասարակության ազդեցիկ անդամների երաշխիքը:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը երկրորդ քրեական գործն է հարուցել Լևոն Հայրապետյանի նկատմամբ:
Նշենք, որ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:
Նախորդող հրապարակումներ՝
Լևոն Հայրապետյանին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել
Լևոն Հայրապետյանի գործով ՀՀ ՄԻՊ գրասենյակը սպասում է ՌԴ ՄԻՊ-ի դիրքորոշմանը
Գործարար Լևոն Հայրապետյանը կրկին տեղափոխել են մեկուսարան
Լևոն Հայրապետյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց
Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է
Մեկնարկել է Լևոն Հայրապետյանի գործով դատական նիստը
Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել է ուսումնասիրել Լևոն Հայրապետյանի հարցը
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթի մասնակիցները նամակներ հանձնեցին պետական մարմիններին (տեսանյութ)
«Ժառանգություն». Լ. Հայրապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ունի քաղաքական ենթատեքստ
Լևոն Հայրապետյանը կալանավայրում կորցրել է գիտակցությունը
Պաշտպանական կողմը բողոքարկել է Հայրապետյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը
Լևոն Հայրապետյանի հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Փաստաբան
Հայրապետյանի փաստաբանները կբողոքարկեն դատարանի որոշումը (Տեսանյութ)
Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան