Մեղրի արտահանման ծավալները նվազել են
Երբ Հայաստանը նախորդ տարի հայտնվեց ԵՄ մեղր արտահանելու թույլտվություն ունեցող երկրների շարքում, հույս կար, որ մեղրի արտահանման ծավալները կավելանան: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը:
ԳՆ Սննդամթերքի անվտագության պետական ծառայության Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, ԵՄ-ի կողմից ստացած թույլտվությունից հետո ոչ մի խոշոր արտադրող չի դիմնել ծառայությանը՝ ԵՄ մեղր արտահանելու հայտով:
Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում կատարված արտահանման ծավալները նվազել են: Այսպես, եթե 2013-ի առաջին ինն ամիսների ընթացքում արտահանվել է 6.2 տոննա մեղր, ապա այս տարվա հունվար-սեպտեմբեր ընկած հատվածում՝ 3.8 տոննա:
ԵՄ անդամ երկրներից անցած տարի մեղր արտահանվել է միայն Մեծ Բրիտանիա, 4 կգ քաշով՝ անձնական օգտագործման համար: Այս տարի այդքանն էլ չի արտահանվել: Նախորդ տարի 20.5 կգ մեղր Ուկրաինա է արտահանվել, այս տարի այդ երկրի Հայաստանից մեղր չի տարվել:
Հայկական մեղրը հիմնականում տանում են ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան:
Արտահանման երկիր |
2013թ. Հունվար-սեպտեմբեր |
2014թ. Հունվար-սեպտեմբեր |
ԱՄՆ |
2 տոննա |
60 կգ |
ՌԴ |
1.2 տոննա |
830 կգ |
Չինաստան |
3 տոննա |
3.005 տոննա |
Ուկրաինա |
20.5 կգ |
0 կգ |
Կիպրոս |
5 կգ |
7 կգ |
Մեծ Բրիտանիա |
4 կգ |
0 կգ |
Խոսելով ԵՄ մեղր չարտահանելու պատճառների մասին Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Ջիվան Ասլանյանը Panorama.am-ին ասել է, Եվրոպական երկրներում մեղրն էժան է, իսկ Հայաստանում մանրածախ գները բավականին բարձր են:
«1 կգ մեղրը Հայաստանում արժե 3500-4000 դրամ, այսինքն մոտ 10 դոլլար: Երևի աշխարհում ամենաթանկ մեղրը Հայաստանում է: Իսկ ԵՄ երկրներում մեղրը բավականաչափ էժան է, շուկան գրաված ընկերություններն առաջարկում են ցածր գին»,-ասաց Ջ. Ասլանյանը, հավելելով, որ նման պարագայում մեղր արտահանելը ձեռնտու չէ:
Բացի ցածր գինը, նաև արտահանման պայմաններն են բավականաչափ խիստ. «Կառավարությունը հաստատել է, թե ինչ տեղեկանքներ են հարկավոր, առողջության և այլնի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2013թ-ին հաստատել է Եվրոպա արտահանվող մեղրի որակի նկատմամբ պահանջների ցանկը, ինչպես նաև համապատասխան արտոնագրերի և առողջության արտոնագրի տրամադրման կարգը: Կարգի համաձայն` արտահանվող հայկական մեղրը պետք է անցնի լաբորատոր փորձաքննություն:
Նախորդող հրապարակումներ՝
Գյուղացու աշունը. Մեղր չկա
Հայկական մեղրը ԵՄ երկրներ չի արտահանվում, քանի որ էկոլոգիապես մաքուր չէ. Մեղվաբույծների միության նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան