Արմեն Մովսիսյանը հերքում է Սյունիքի մարզպետի պաշտոնի հավակնորդ լինելու լուրը. «ՀԺ»
ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը շարունակում է հերքել, թե ինքը Սյունիքի մարզպետի պաշտոնի հավակնորդներից է:
«Այդ թեմայով ինձ հետ միայն դուք եք խոսել»,- երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:
«Սյունիքի մարզպետի թափուր մնացած պաշտոնի շուրջ ինտրիգ է ձևավորվել, որովհետև ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանը լրջագույն ջանքեր է գործադրում այդ պաշտոնին վերադառնալու համար: Մարզպետի թեկնածու համարվում է նաև սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը, բայց նա նույնպես օրեր առաջ ասել է, թե որևէ առաջարկ չի ստացել: Իշխանության մեր աղբյուրները, չբացառելով վերը հիշատակված թեկնածուներից որևէ մեկը, չեն բացառում նաև, որ կարող է մարզպետ նշանակվել անսպասելի մեկը»,-գրել է թերթը: