«Հրաշալի քառյակ»-ն այսօր կրկին նիստ է հրավիրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ այսօր խորհրդարանի ոչ իշխանական ուժերը կրկին նիստ են հրավիրել: Այս անգամ «հրաշալի քառյակ»-ը հանդիպելու է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում: Նրանք մտադիր են, ի վերջո, հստակեցնել, թե երբ պետք է հանրահավաք անել:
Բանն այն է, որ Քառյակում չեն կարողանում հանրահավաքի կոնկրետ օր նշանակել այն պատճառով, որ ամեն մեկն իր համար ցանկալի օր է նշում՝ չհարմարվելով մյուսի առաջարկի հետ: Այժմ քննարկվում է երկու օր. Հոկտեմբերեի 17-ին, կամ էլ՝ 20-ին: Թե կոնկրետ ինչ կորոշեն, պարզ կդառնա այսօրվա նիստում: