«Պտուղը սաղմանվորվելու առաջին պահից արդեն հոգի և ապրելու իրավունք ունի»
Աբորտը մարդասպանություն է, որն օրենքով թույլատրված է: Մայր Աթոռում ընթացող «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. Ժամանակակից մարտահրավերներ» խորագրով գիտաժողովին նման կարծիք հայտնեց Մայր Աթոռի Կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
«Եկեղեցին պետք է ուղղորդի, խորհուրդ տա, որ մարդիկ չգնան այդ քայլին: Արհեստական ընդհատումներն ընտրության հարց է, բայց պետք է աշխատել հասարակության հետ, որպեսզի գան այն գաղափարին, որ աբորտը պետք է արգելել: Դա կյանք է, որն իրավունք ունի լույս աշխարհ գալու: Պտուղը սաղմանվորվելու առաջին պահից արդեն հոգի ունի, մարդ է»,- ասաց նա:
Գիտաժողովին քննարկմանը ժամանակ, անդրադառնալով հղիության ընդհատման պատճառներին, ՀՀ առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը նշեց, որ սոցիալ տնտեսական պայմանները ծնելիության իջեցման միայն մեկ գործոնն են:
«Մարդիկ միայն մեկ երեխա են ցանկանում ունենալ, գուցե նաև մեծացել է կնոջ էգոն: Հիմնականում վերարտադրողական վարքագծի փոփոխությունն է ազդում ծնելիության վրա, նաև այն, որ կինը մասնագիտություն ունի և նախընտրում է կարիերան»,- ասաց ԱՆ ներկայացուցիչը:
ICHD հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Ասատրյանի բնորոշմամբ, եթե հնարավոր լինի ապահովել տնտեսական զարգացում, ինչպես նաև տարբեր կառույցների միջոցով բերել նրան, որ ընտանիքի անդամները կրթության հնարավորություն ունեցող կնոջ բեռը կիեսեն, ապա ծնելիության մակարդակի վերականգնումը իրական է և հնարավոր:
Նախորդող հրապարակումներ՝
Հայաստանը հղիության սեռով պայմանավորված ընդհատումների պատճառով տարեկան 2000 մայր է կորցնումԲագրատ եպիսկոպոս Գալստանյան. Պտղի արհեստական ընդհատումը, հատկապես սեռով պայմանավորված, մեղք է
Գիտաժողով. «Սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ միայն օրենքով պայքարել հնարավոր չէ»
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայ եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը
Գայանե Ավագյան. Եթե այսպես շարունակվի, 2030-ին Հայաստանը կունենա կրկնակի ավելի քիչ բնակչություն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում