«Պտղի սեռը որոշելն արգելող օրենսդրական նախաձեռնությունը կարող է ընդլայնել կոռուպցիայի դաշտը»
Պտղի սեռը որոշելն արգելող օրենսդրական նախաձեռնությունը, ըստ ԱԺ մայրության և առողջության հարցերով հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի, արդյունքի հասնել չի կարող և նույնիսկ կարող է ընդլայնել կոռուպցիայի դաշտը, չարաշահումներն ավելացնել: Նա դեմ է նման նախաձեռնություններին և կարծում է, որ դա մարդու իրավունքների խախտում է:
«Հասարակության կրթումը, եկեղեցու մոտեցումների տարածումը, հղիության արհեստական ընդհատման հարցի բարոյական կողմի ընդգծումը շատ ավելի մեծ ազդեցություն կունենա, քան թե օրենքով արգելելենք սեռով պայմանավորված հղիության ընդհատումները կամ որոշակի ժամկետում սեռի որոշումը: Կսկսեն գաղտնի անել, կգնա կոռուպցիոն դաշտ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է նա:
Արա Բաբլոյանը շեշտում է, որ Ազգային ժողովում նման նախագիծ չկա:
Սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների պատճառով Հայաստանում ծնելիությունը նվազել է և, ըստ ոլորտի պատասխանատուների, դրանք լուրջ ազդեցություն են թողնելու ժողովրդագրական իրավիճակի վրա:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով, Հայաստանում տարեկան1500-2000 աղջիկ երեխա չի ծնվում սեռի պատճառով, և տղաներին նախապատվությունը 6 անգամ ավելի է:
Կարդացեք նաև՝
«Պտուղը սաղմանվորվելու առաջին պահից արդեն հոգի և ապրելու իրավունք ունի»
Հայաստանը հղիության սեռով պայմանավորված ընդհատումների պատճառով տարեկան 2000 մայր է կորցնում
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Պտղի արհեստական ընդհատումը, հատկապես սեռով պայմանավորված, մեղք է
Գիտաժողով. «Սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ միայն օրենքով պայքարել հնարավոր չէ»
Գայանե Ավագյան. Եթե այսպես շարունակվի, 2030-ին Հայաստանը կունենա կրկնակի ավելի քիչ բնակչություն
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայ եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում