Շարմազանովը դոկտորական է գրում. հայ քաղաքագիտական միտքը շուտով համալրվելու է նոր տիտանով. «ՉԻ»
Մեր պաշտոնյաների մեջ նոր մոդա է սկսվել գիտական կոչումներ ձեռք բերելը: «Չորրորդ իշխանության» տեղեկություններով, հիմա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փորձում է գիտությունների դոկտոր դառնալ: Ինչպես պնդում են թերթի աղբյուրները, նա ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնում դոկտորական թեզ է գրում ԱՊՀ երկրներում մինչխորհրդարանական հարաբերությունների թեմայով:
«Փաստորեն, հայ քաղաքագիտական միտքը շուտով համալրվելու է մտքի նոր տիտանով: Թեև, եթե հաշվի առնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, գիտությունների թեկնածու է, ապա Շարմազանովը կարող է նաև դոկտոր դառնալ»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան