Երևանում «ստամոքսի գրիպի» համաճարա՞կ է. «ՉԻ»
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, Երևանի որոշ տարածքներում քաղաքացիների շրջանում տարածվել է «ստամոքսի գրիպ» հիվանդությունը: Թերթին ահազանգողները նշել են, որ մասնավորապես Էրեբունի վարչական շրջանում, Ջրվեժում, ՀԱԹ-ում նկատելի են այդ հիվանդության զանգվածային դեպքեր:
«Մարդկանց մի մասը հոսպիտալացվել է, մի մասը բուժօգնություն է ստանում տանը: Հիվանդների շրջանում տեսակետ կա, որ վիրուսը փոխանցվել է խմելու ջրի միջոցով: Առողջապահության նախարարության թեժ գծից «ՉԻ»-ին հայտնել են, որ նման ահազնագեր չեն ստացել: Տեղեկությունը ճշտելուց հետո թեժ գծի աշխատակիցները հայտնեցին, որ նման վիրուսի համաճարակ չկա: Հերքվել է նաև ջրից վարակի փոխանցվելու հավանականությունը»,-հավելել է թերթը: