«Հախինյանի ու Երվանդ Զախարյանի «ջրերը մի առվով չեն հոսում». «Հրապարակ»
«Հրապարակ»-ն անդրադարձել է Նաիրիտի տնօրեն Հովհաննես Հախինյանի̀ պաշտոնից ազատմանն ու գրել. «Գործարանի աշխատակիցները պատմում են, որ ազատման մասին որոշումը Հախինյանի համար ևս անակնկալ է եղել: ….Ըստ շրջանառվող լուրերի` Հախինյանի «ջրերը» Երվանդ Զախարյանի հետ «մի առվով չեն գնացել»:
Նրա պաշտոնակության հարցում դեր են կատարել նաև գործարանի ներքին ինտրիգները, նրա և արտադրության գծով տնօրեն Ռուբեն Սաղաթելյանի միջև գոյություն ունեցող հակասություններն ու լարվածությունը»:
«Հրապարակ»-ը զրուցել է Հախինյանի հետ, ով չի ցանկացել խոսել իր ազատման պատճառների մասին»: