Դեռ վաղ է խոսել, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետ ինչ մարտահրավերների առջև կկանգնի ՀՀ ՏՏ ոլորտը. Վարդանյան
Եվրասիական տնտեսական միությանը` Հայաստանի անդամակցելուց հետո, միանշանակ չենք կարող ասել, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ դրական փոփոխություններ են տեղի ունենալու: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ՒՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Օրինակ, ըստ նրա, եթե լինի գեոքաղաքական համակարտություն, ապա ծրագրավորման ոլորտի վիճակը լուրջ կլինի, իսկ եթե չկա նման համակարտություն, ապա ՏՏ ոլորտի համար որևէ խնդիր չի լինի:
«Բայց եթե այդ ամեն ինչը տեղի է ունենում գեոքաղաքական համակարտության պայմաններում, այսինքն` ԱՄՆ-ը սկսում է ճնշել այն հայկական ընկերություններին, որոնք աշխատում են ԱՄՆ-ում, ապա խնդիր, բնականաբար, կառաջանա»,- ասաց Կ.Վարդանյանը:
Այդուհանդերձ, նա գտնում է, դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչպիսի մարտահրավերների առջև կկանգնի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո. «Պետք է անդամակցենք, հետո նոր միայն հետևանքների մասին խոսենք»:
Կ.Վարդանյանը միաժամանակ նշեց, որ, իրականում ԵՏՄ-ին միանալուց հետո մի կողմից մեծ հնարավորություն է ստեղծվում ավելացնել ռուսական շուկա արտահանման ծավալները, քանի որ այնտեղ ինժեներական ծառայությունների մեծ պահանջարկ կա, մյուս կողմից էլ այն դետալները, որոնք հայկական ընկերությունները գնում են ԱՄՆ-ից և Եվրոպայից, անդամակցությունից հետո կարող են չվաճառել այդ ընկերություններին:
«Այսինքն` չեմ կարող միանշանակ պատասխան տալ»,- ասաց Կ.Վարդանյանը:
ԻՏՁՄ գործադիր տնօրենը նշեց նաև, որ անկախ ամեն ինչից, Հայաստանի ինժեներական ընկերությունների արտադրանքը բոլոր երկրներում` սկսած ԱՄՆ-ից վերջացրած Ճապոնիայով, մրցունակ են, ուստի ցանկացած շուկայում հայկական ՏՏ ոլորտի արտադրանքը պահանջարկ կունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան