Ստալոնեն՝ եզրափակիչ «Ռեմբո 5»-ի ռեժիսոր
Սիլվեստր Ստալոնոն ոչ միայն կնկարահանվի «Ռեմբո 5» ֆիլմում, այլև կլինի այդ ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը: «Ռեմբոյի» 5-րդ մասը կլինի եզրափակիչը և կունենա «Վերջին արյունը» ամվանումը: Ինչպես հայտնում է «Դնի. ռու»-ն, ֆիլմի աշխատանքները սկսվել են այս տարվա հունիս ամսից:
«Վերջին արյունը» անվանումը նախկինում օգտագործվել է «Ռեմբո» օնլայն խաղի համար: Ստալոնեն այս անգամ էլ կմարմնավորի հայտնի Վիետնամցի վետերանին:
Հիշեցնենք, որ «Ռեմբո» ֆիլմն էկրաններին առաջին անգամ հայտնվել է 1982 թվականին: Ստալոնեի մարմնավորած հերոսը շատ արագ ճանաչում էր ձեռք բերել: Իսկ ֆիլմի 4-րդ մասը էկրան է բարձրացել 2008 թվականին:
«Ռեմբո 5»-ի աշխատանքների ավարտման ժամկետի մասին դեռևս տվյալներ չեն նշվում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան