Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի մեկնակը տրվելու է հայաստանյան պրեմիերաներով
Սեպտեմբերի 16-ին տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոնի բացումը: Մեկնարկը կտրվի աննախադեպ համերգով՝ բրիտանացի DJ SWITCH-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգը նվիրվում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյակին:
Համերգի ընթացքում լինելու են հայաստանյան պրեմիերաներ՝ Գաբրիել Պրոկոֆևի՝ Կոնցերտ ձայնարկչի և նվագախմբի համար, Մայլս Հենքոքի Կոնցերտ ձայնարկչի, բիթբոքսերի և նվագախմբի համար (ելույթ է ունենալու նաև Բագրատ Տերտերյան (բիթբոքսեր/Հայաստան): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում