Ստամբուլում հակաահաբեկչական գործողության արդյունքում 35 մարդ է ձերբակալվել
Ստամբուլի իրավապահները ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող 35 մարդու են ձերբակալվել: Նրանք «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» թուրքական անջատողական խմբավորման և Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման անդամներ են: Բացի այդ մեծ քանակությամբ զենք ու փաստաթղթեր են առգրավվել: Իրավապահների ու բողոքողների միջև ընդհարումներ են եղել, ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցաններ է օգտագործել: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Խմբավորումը ստեղծվել է 1978 թվականին և նպատակ է հռչակել Թուրքիայում իշխանության զավթումը և այնտեղ մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսության հաստատումը: Միաժամանակ շարժումն ընդդիմադիր է համարվում ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին: Անջատողականները ստանձնել են թուրք պաշտոնյաների, ԱՄՆ զինծառայողների և այլ արտասահմանցիների վրա հարձակումների պատասխանատվությունը: ԱՄՆ-ում և ԵՄ-ում խմբավորումը մտցված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկ: