2013թ-ին հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս
2013թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, նրանցից 2-ը` աղջիկ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` երեխաներից 6-ը հայտնաբերվել են մայրաքաղաք Երևանում` 4-ը մինչև 14 տարեկան, 2-ը` 14-15 տարեկան:
Մայրաքաղաքից հետո թափառաշրջիկ և մուրացիկ 5 երեխաներ են հաշվառվել նաև Լոռիում, նրանցից 2-ը աղջիկ երեխաներ են: Բացի այս, Կոտայքում ու Շիրակում ևս մեկական թափառաշրջիկ երեխա է հայտնաբերվել:
Որպես համեմատություն նշված է, որ 2012-ի համեմատ 2013թ-ին թափառաշրջիկ երեխաների թիվը նվազել է` 2012-ին Հայաստանում հաշվառվել է 16 թափառաշրջիկ-մուրացիկ երեխա, 2011-ին` 15:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան