Թագուհին հուսով է, որ շոտլանդացիները կմտածեն իրենց ապագայի մասին
Եղիսաբեթ երկրորդ թագուհին հույս է հայտնել, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի ժամանակ քվեարկողները լրջորեն կմտածեն ապագայի մասին: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
Հաղորդվում է, որ թագուհին նման դիտարկում է արել երկրպագուների հետ հանդիպման ժամանակ, երբ նրանցից մեկը կատակել է` ասելով, որ պետք չէ հիշատակել գալիք հանրաքվեն: Բուկինհեմյան պալատում հրաժարվել են մեկնաբանել թագուհու մասնավոր զրույցները:
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կայանալու է սեպտեմբերի 18-ին: Եթե մեծամասնությունը կողմ քվեարկի, ապա 2016-ի մարտի 24-ին երկիրը դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից: