Հանրակրթական դպրոցներից 491-ը հիմնանորոգման կարիք ունեն
Հայաստանի հանրակրթական դպրոցներից 491-ը հիմնանորոգման կարիք ունեն: Տվյալը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայութունը:
Հանրակրթական պետական և ոչ պետական դպրոցների շենքային պայմանների մասին հաշվետվության մեջ նշվում է, որ հիմնանորոգման կարիք ունեցող դպրոցներն ամենանաշատը Երևան քաղաքում են՝ 87, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորի մարզում՝ 11:
Արագածոտնի մարզում հիմնանորոգման կարիք ունի 45, Արարատի մարզում՝42, Արմավիրում՝ 39, Գեղարքունիքում՝ 65, Լոռիում՝ 51, Կոտայքում՝ 35, Շիրակում՝ 50, Սյունիքում՝ 45, Տավուշում՝ 21 դպրոց:
2009 թվականին հիմնավերանորոգման կարիք ունեցող դպրոցների թիվը եղել է 641:
Հանրապետության հանրակրթաան դպրոցներից ընթացիկ նորոգման կարիք ունեն 225-ը, 2009-ի համեմատ այս թիվը նվազել է 8-ով:
Հանրակրթական 718 դպրոցների շենքային պայմանները բավարար են: 2009 այդ թիվը եղել է 583:
Նշենք, որ դպրոցներից 5-ում ջեռուցում չկա, իսկ 2009-ի համեմատ այդ թիվը նվազել է 72-ով:
2013/2014 ուսումնական տարում հանրապետությունում գործել են հանրակրթական ծրագրեր իրականացնող 1 434 հաստատություններ:
Կարդացեք նաև՝
14 աշակերտով Արևուտի դպրոցում դժվարություններ շատ կան, բայց լավատես են
Անկախության 1-ին տարեդարձին բացված կիսակառույց դպրոցն այս 23 տարում կիսակառույց էլ մնացել է
Տուն հիշեցնող շենքով և 16 աշակերտով. Դդմասարի դպրոցը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում