Համագործակցության համաձայնագիր` Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Բասկերի Երկրի Դոնոստիայի (Սան Սեբաստիան) քաղաքապետարանում հանդիպում է ունեցել քաղաքապետ Խուան Կառլոս Իզագիրե Օրտելանոյի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ստեփանակերտի և Դոնոստիայի միջև բարեկամական և գործնական փոխշահավետ հարաբերությունների հաստատման և զարգացման հեռանկարների շուրջ։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման արդյունքներով Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր։
Համաձայնագրում նշվում է, որ կողմերը հիմնվելով հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա իրականացնելու են փորձի փոխանակում և համագործակցություն տարբեր բնագավառներում։
Ըստ Համաձայնագրի` երկու քաղաքները և նրանց համապատասխան կառույցները պարբերաբար շփումներ են ունենալու՝ քննարկելու համագործակցության խնդիրները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Դոնոստիա (Սան Սեբաստիան) քաղաքը Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի մայրաքաղաքն է, երկրի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկն է։ Հայտնի է ֆիլմերի միջազգային փառատոնով։ Դոնոստիա քաղաքը Եվրամիության կողմից հայտարարվել է 2016 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։
Նախորդող հրապարակումներ՝
Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը
Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը
Գիպուզկոայի նախագահը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը
ԼՂՀ արտգործնախարարը՝ աշխատանքային այցով Բասկերի Երկրում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան