Թբիլիսիի միակ հայկական դպրոցն այս տարի 22 առաջին դասարանցի ունի
Վրաստանում մեկնարկել է նոր ուսումնական տարին: Թբիլիսիի միակ հայկական՝ թիվ 104 դպրոցն այս տարի դռները բացել է 22 առաջին դասարանցիների համար:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը տեղեկացնում է, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Իրինա Ժամկոչյանը հայտնել է, որ դպրոցը պատրաստ է սկսում ուսումնական տարին: Նա ասել է, որ տարին լինելու է հետաքրքիր, հագեցած բազում նոր ծրագրերով և մտահղացումներով, որոնք իրականացվելու են աշակերտների,ուսուցիչների, ծնողների ընդհանուր ուժերով:
Աղբյուրի փոխանցմամբ, նոր ուսումնական տարին պատրաստ սկսել են նաև Սամցխե Ջավախքի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանների և Բաթումիի բոլոր հայկական կրթօջախները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում