Wikipedia-ում Թուրքիայի նախագահ Էրդողանը նշված է «ավտորիտար լիդեր»
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Օմեր Չելիքն իր դժգոհությունն է հայտնել այն կապակցությամբ, որ ազատ բովանդակությամբ ինտերնետային հանրագիտարան համարվող wikipedia-ի անգլալեզու տարբերակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացված է որպես ավտորիտար լիդեր:
Նախարար Չելիքը Twitter միկրոբլոգի իր էջում գրել է, որ վիքիպեդիայում «ավտորիտարիզմ» վերնագրով վերլուծական հոդվածում Կորեայի և Եգիպտոսի հետ միասին Թուրքիային և Թուրքիայի նախագահին նշելը Անկարայի դեմ ուղղված օպերացիա է:
«Այդ հանրագիտարանի և վերլուծական հոդվածի արժանահավատությունը հավասարվեց զրոյի»,- գրել է նախարար Չելիքը` պնդելով, թե Թուրքիայում շարունակվում են ժողովրդավարացման գործընթացները: