Մանկական ամուսնությունները Բանգլադեշում կպատժվեն երկու տարվա ազատազրկմամբ
Բանգլադեշի կառավարությունը խորհրդարան է մտցրել ամուսնության համար նվազագույն տարիքը կարգավորող օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: Իշխանություններն առաջարկում են շեմը 21-ից իջեցնել մինչև 18 տարեկանը՝ տղամարդկանց, և 18-ից մինչև 16 տարեկանը՝ կանանց համար: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Միաժամանակ նախատեսվում է խստացնել պատիժը օրենքը խախտողների համար՝ երկու տարվա ազատազրկում ներկայիս երկու ամսվա փոխարեն և տուգանք 650 դոլարի չափով: Նոր օրենքի նպատակն է պայքարել Բանգլադեշում տարածված ավանդույթի դեմ, ըստ որի երեխաներին ամուսնացնում են վաղ տարիքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան