ՄԻԵԴ-ում Մամիկոն Խոջոյանի գործն ընդունելության փուլում է
Ադրբեջանական գերության մեջ խոշտանգված տարեց հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի գործը հանձնվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այս պահին քննարկվում է ընդունելության հարցը: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Քրիստինա Գևորգյանը:
Նա նշեց, որ գործերի ընդունելության հստակ ժամկետներ չկան:
Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ:
Խոջոյանի ընտանիքը պահանջում է Ադրբեջանի կառավարության նկատմամբ քրեական հետապնդում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, որոնք արգելում են սպանությունը, խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը և խտրականությունը:
Հիշեցնենք` 2014-ի հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի պետական սահմանը հատելով ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև մարտի 4-ը: Մայիսի 20-ին Մ. Խոջոյանը մահացել է:
Նախորդող հրապարակումներ՝
Մամիկոն Խոջոյանի հարազատները Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ում հայց են ներկայացրել
Հայաստանում պատրաստվում են Խոջոյանի հարցով դիմել ՄԻԵԴ
Մահացել է Մամիկոն Խոջոյանը...«Ադրբեջանում կյանքին ու առողջությանը վտանգավոր հեղուկ էր ներարկվել»
«Երեխու նման լացում ա». Մամիկոն Խոջոյանը դեռ չի կազդուրվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները