Հյուսիսային Իրաքից Թուրքիա փախած 30 հազար եզդիներ պատրաստ են Հայաստան գալ. «Ժամանակ»
«Հյուսիսային Իրաքից Թուրքիա փախած եզդիները ցանկություն ունեն, պատրաստ են Հայաստան գալու»,-պատասխանելով «Ժամանակ»-ի հարցին՝ ասել է «Սինջար» եզդիների ազգային միավորման խորհրդի ղեկավար Բորիս Մուրազինը՝ հավելելով, որ անհրաժեշտ ճանապարհներ չկան, միայն պետության կամքի դեպքում կարող են այդ խնդիրները լուծվել:
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայում հայտնված շուրջ 30 հազար եզդի փախստականներ վստահ չեն, որ հալածանքների չեն ենթարկվի:
«Ինչպես 74թ. կիրառեց Բաթմանի եզդիների նկատմամբ, հարկ եղած դեպքում մուսուլմանական, ծայրահեղ իսլամիստների շահերն է պաշտպանելու»,-ասել է նա: