ՀԱՀ պատգամավորը քննադատում է երկրի կառավարությանը Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու համար
Հարավ-Աֆրիկյան Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Դևիդ Մեյները խիստ քննադատության է ենթարկել իր երկրի կառավարությանը` Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու համար: Տեղականում ենք Politicsweb կայքից:
«Ես դիմելու եմ ՀԱՀ-ի սովորական սպառազինությունների վերահսկողության կոմիտեի նախագահ Ջեֆ Ռեդեբին՝ հետաքննելու Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու գործարքները», - նված է պատգամավորի հայտարարության մեջ:
Վերջինիս փոխանցմամբ` Ադրբեջանին վաճառվել է 40 դիպուկահար հրացան՝ 3.800.000 հարավ-աֆրիկյան ռենդ (մոտավորապես 350 հազար ԱՄՆ դոլար), իսկ Հայաստանին վաճառվել է 100 ինքնաձիգ՝ 420.000 հարավ-աֆրիկյան ռենդ (մոտավորապես` 38 հազար դոլար): Մինչդեռ պատգամավորի խոսքով «ըստ սովորական սպառազինությունների վաճառքը կանոնակարգող օրենքի՝ պետք է խուսափել զենքի վաճառքի այն գործարքներից, որոնք կարող են թեժացնել տարածաշրջանային ռազմական հակամարտությունները, զենք մատակարարելու միջոցով սպառնալիքի տակ դնել խաղաղությունը, ինչպես նաև ապակայունացնել տարածաշրջանը»:
Սովորական սպառազինությունների վերահսկողության կոմիտեն խորհրդարանին է ներկայացրել վերջին տարիների զենքի վաճառքի գործարքների մասին զեկույցները, որոնք, պատգամավորի խոսքերով, լուրջ հարցեր են առաջացնում, ներառյալ Ադրբեջանի ու Հայաստանի հետ խնդրահարույց գործարքները:
Ըստ վերահսկողության կոմիտեի 2012 թվականի երկրորդ եռամսյակի զեկույցի` Ադրբեջանին վաճառվել է 40 դիպուկահար հրացան՝ 3.800.000 հարավ-աֆրիկյան ռենդ (մոտավորապես 350 հազար ԱՄՆ դոլար), իսկ Հայաստանին վաճառվել է 100 ինքնաձիգ՝ 420.000 հարավ-աֆրիկյան ռենդ (մոտավորապես` 38 հազար դոլար): Բացի այդ, Ադրբեջանին վաճառվել է նաև 30 հազար միավոր ռազմամթերք` 11.800.000 հարավ-աֆրիկյան ռենդ (մոտավորապես` 1 մլն դոլար):
Պատգամավորը վկայակոչել է նաև ԵԱՀԿ և ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառքելու մասով սահմանած էմբարգոները:
Ըստ նրա` իրենք պետք է վստահ լինեն, որ «Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը չի նպաստի տարածաշրջանային ապակայունացմանը սպառազինությունների վաճառքի միջոցով, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի շրջանում կամ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին»: