Վենեսուելայի կանայք չեն ուզում կուրծքը չինական իմպլանտներով մեծացնել
Վենեսուելայի բնակչուհիները ավելի հաճախ են սկսել բողոքել կրծքի անորակ, չինական իմպլանտներից: Եթե նախկինում կանայք կուրծքը մեծացնում էին ամերիկյան իմպլանտներով, ապա հիմա ավելի հաճախ դրանց փոխարեն առաջարկվում է չինական արտադրանքը:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ` պլաստիկ վիրաբույժները ևս բողոքում են ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն ոչինչ անել չեն կարող: Իմպլանտների դեֆիցիտը կապված է արտարժութային սուր հսկողության հետ, որը պետությունը սահմանել է դեռ 2003թ-ին: Ներկայումս արտարժույթը չի բավարարում անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերմանը, ուր մնաց ամերիկյան արտադրանքի և որակյալ իմպլանտների:
Աղբյուրը գրում է, որ Վենեսուելան աշխարհում ամենից շատ պլաստիկ վիրահատություններ անող երկրներից մեկն է, միայն անցած տարվա ընթացքում տեղացի վիրաբույժները անցկացրել են կրծքի մեծացման 85 հազար վիրահատություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա