Դեսպան. Մինչև հաջորդ գագաթաժողովը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կուժեղացնենք
«Մենք գնահատում ենք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը: Մենք անհամբեր սպասում ենք, որ մինչև հաջորդ գագաթաժողովը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կուժեղացնենք»,- «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ադեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչը:
Ըստ նրա, Ռուսաստանը դիտարկում է ՆԱՏՕ-ն որպես սպառնալիք: Դեսպանը նշեց, որ պետք է պատրաստ լինել սպառնալիքներին, պետք է վերամշակել շատ բարձր պատրաստակամության օպերատիվ խմբեր: Բացի այդ, ըստ դեսպանի, ՆԱՏՕ-ն ցույց տվեց իր ռեակցիան աշխարհում վերջին տարիներին տեղի ունեցող սպառնալիքներին և անվտանգության ոլորտում հիմնական խաղացող է:
Ք. Լիչը նշեց, որ ՆԱՏՕ-ն ամենալավ միջոցը չէ Ուկրաինայում, Հարավային Կովկասում առաջացած խնդիրները լուծելու համար, բայց նվազեցնում է ճնշումը. «Պետք է կոորդինացված միջոցներ ձեռնարկել»:
Քննարկմանը ներկա Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որպեսզի տեսնեն ինչ է սպառնում, որոշեն ինչպես պատասխանեն այդ սպառնալիքներին, պետք է ստեղծվեն նաև արագ աջակցման ուժեր:
Նա նշեց նաև, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է իր գործընկերությունը Հայաստանի հետ և ՀՀ-ն շարունակելու է մասնակցել ՆԱՏՕ-ի ծրագրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան