ՀՅԴ-ն շարունակում է գործել ընդդիմադիր դաշտում. Ա.Ռուստամյան
ՀՅԴ-ի չմասնակցելը քառյակ-եռյակ համատեղ հանրահավաքին, որը կկայանա հոկտեմբերի 10-ին, արդյո՞ք նշանակում է, որ մինչ այս շրջանառվող լուրերը, թե Դաշնակցությունը հնարավոր է կոալիցիայի մաս կազմի, իրականությանը մոտ են: Ահա այն գլխավոր հարցը, որ ուղղվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:
Արձագանքելով պատգամավորը նախ` հիշեցրեց, որ Դաշնակցությունը իշխանություններին յոթ կետանոց առաջարկ է ներկայացրել, որոնք չկատարելու դեպքում իրենք երբեք կոալիցիայի մաս չեն կազմելու. «Առաջարկված 7 կետերից մեկն էլ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելն է, որը մեզ համար շատ կարևոր, առանցքային հարց է»:
Ա.Ռուստամյանը նաև հավելեց, որ իրենք լուրջ տարաձայնություններ ունեն իշխանությունների հետ, այնպես որ շարունակում է գործել ընդդիմադիր դաշտում: Եվ քառյակում էլ համագործակցությունը շարունակվելու է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները