«Վարչապետների ակումբը» կանոնակարգ կունենա. «ՉԻ»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ մայիսի հայտարարել էր «վարչապետների ակումբ» ստեղծելու մտադրության մասին՝ նշելով, որ ցանկություն ունի նախկին վարչապետներին ներգրավել տնտեսական, քաղաքական գործընթացները քննարկելու գործում: Պարզվում է՝ ակումբը դեռևս չի գործում, որովհետև մշակվում է դրա կանոնակարգը:
«Չորրորդ իշխանության» հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որը ևս մասնակցելու է նախկին վարչապետների հավաքներին, ասել է, թե ակումբի կանոնակարգի մշակումից հետո միայն կկազմակերպվեն քննարկումները: Թե ի՞նչն են կանոնակարգելու, Հարությունյանն ասաց, որ այն լինելու է չպարտավորեցնող, վարքագծի կանոններ ենթադրող, փոխհարաբերությունները կարգավորող փաստաթուղթ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան