Դավիթ Շահնազարյան. Մասնակցելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովին՝ ՀՀ-ն ցույց տվեց, որ ի վիճակի է կատարել ինքնուրույն քայլեր
«Չափազանց կարևոր էր Հայաստանի մասնակցությունը բարձր մակարդակով ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Այդ մասնակցությամբ վերջ դրվեց այն բացասական պրակտիկային, որ Հայաստանը նախորդ երկու գագթաժողովներին՝ Լիսաբոն, Չիկագո, ներկայացված չէր բարձր մակարդակով»,- «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային ետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կայացել է Ուելսում սեպտեմբերի 4-5-ը: Գագաթաժողովին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանդես եկել ելույթով:
Նա նշեց, որ Հայաստանի մասնակցությունը գագաթաժողովին կանխեց Թուրքիայի մտահղացման իրագործումը, բացի այդ Հայաստանը ցույց տվեց, որ ի վիճակի է կատարել ինքնուրույն քայլեր, որոնք, մեղմ ասած, Մոսկվային այդքան դուր չեն գալիս :
«Այս ուղղությունը պետք է զարգացնել, հարմար առիթով օգտագործել»,- ասաց Դ.Շահնազարյանը:
Փորձագետը նաև կարևորեց Վարստան-ՆԱՏՕ հատուկ հարաբերություները: Սա, ըստ նրա, մեծացնում է ՆԱՏՕ-ի դերակատարումը մեր տարածաշրջանում, նպաստելու է կայունության հաստատմանը:
Նախորդիվ`
Կ. Նահապետյան. ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը չպետք է դիտարկել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը կանխող գործոն
Հարակից`
ՀՀ նախագահը բոլորի ներկայությամբ ասաց, որ հարևան երկրում ունենք բռնապետ ղեկավար. Կարեն Բեքարյան (տեսանյութ)Սերժ Սարգսյան. Կամ կհաղթի խաղաղության ձգտումը, կամ կրկին լուռ խրախուսված կմնան ապագա բոլոր սադրանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու