«Gallup.Healtways» բարեկեցության համաշխարհային ինդեքսով արցախցիները ամենաերջանիկն են Հարավային Կովկասում
Gallup և Healtways կազմակերպությունների կողմից հրապարակված բարեկեցության և բնակչության կողմից իրենց կյանքով բավարարվածության համաշխարհային նոր ինդեքսում ստացած միավորներով արցախցիները դարձել են ամենաերջանիկը Հարավային Կովկասում:
Վարկանիշային զեկույցը կազմվել է` հիմնվելով յուրաքանչյուր երկրի բնակիչների կողմից հինգ հիմնական գործոնների գնահատման վրա, ինչպիսիք են նպատակադրվածությունը, սոցիալական կապերը, ֆինանսական և ֆիզիկական կարողությունները, ինչպես նաև համայնքային կյանքին ներգրավվածությունը: Սույն հինգ կատեգորիաներից յուրաքանչյուրի համար նախատեսված է երկու հարց, որոնց տրված պատասխանները գնահատվել են 1-5 միավորներով, որտեղ 1-ը` նվազագույն միավորն է, իսկ 5-ը` առավելագույնը:
Ըստ զեկույցի` Լեռնային Ղարաբաղի բնակչության 14%-ը իրեն երջանիկ է զգում: Այս ցուցանիշով Լեռնային Ղարաբաղը Հարավային Կովսկասում առաջ է անցել Ադրբեջանից, որտեղ երջանիկ է բնակչության 9%-ը, Վրաստանից` 7%-ը, ինչպես նաև Հայաստանից, որտեղ երջանիկ է մարդկանց 8%-ը: ԼՂՀ-ն իր ինդեքսով հետևում է թողել նաև Թուրքիային, ուր երջանիկ է մարդկանց 11%-ը:
Հատկանշական է, որ արցախցիները երջանիկ են գրեթե այնքան, որքան Մակեդոնիայի, Հարավային Կորեայի, Ռումինիայի, Մոլդովայի, Հորդանանի և Իրանի բնակիչները: Սույն երկրեների հետ Արցախը կիսում է վարկանիշային աղյուսակի 75-80-րդ հորիզոնականները:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում Պանաման է, այնուհետև Կոստա Ռիկան և Դանիան: Առաջին տասնյակում են նաև ԱՄՆ-ն, Կանադան և մի քանի եվրոպական երկրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները