Սեպտեմբերի 21-ին ռազմական շքերթ չի նախատեսվում. «ՀԺ»
Այս տարի սեպտեմբերի 21-ին անկախության տոնակատարության շրջանակում ռազմական շքերթ չի նախատեսվում: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Չէ, չի նախատեսվում: Հո ամեն տարի չի՞ լինի: Կլոր կամ զույգ ամյակներին է լինում»:
Ոմանք պնդում են, որ հատկապես ամռանը տեղի ունեցած միջադեպերից հետո արժեր շքերթ կազմակերպել. Այս դիտարկմանը ՊՆ խոսնակը պատասխանել է. «Դա բյուջեի ծախսային մաս է, տարվա սկզբին է պլանավորվում»:
Փոխարենը՝ սեպտեմբերի 21-ը մեծ ընդգրկումով է նշվելու Մարզահամերգային համալիրում: