Լոռիում գոհ են կարտոֆիլի ու հացահատիկի նախանական արդյունքներից
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը հայտարարել է, որ նախնական տվյալներով, կարտոֆիլի ու հացահատիկի բերքի արդյունքները գոհացուցիչ են, չնայած տարին զերծ չէր կարկտահարություններից:
Նա վստահեցրել է, որ ցորենի և գարու իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանա, քանի որ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ալրաղացների հետ:
Գ. Հակոբյանը հայտնել է, որ ընթանում է պետական աջակցությամբ մարզի համայնքներին մատչելի գներով տրվող առաջին վերարտադրության սերմացուի բաշխումը:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մարզի ղեկավարը հանձնարարել է բաշխման գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով, գումարները հավաքագրել՝ առանց ուշացումների:
Նախորդող հրապարակումներ՝
Գեղարքունիքում հացահատիկի բերքն առատ է
Գյուղացու աշունը. Կարտոֆիլի ռեկորդային ցուցանիշները չեն պահպանվի