Սահմանադրական բարեփոխումներին նայել միայն «ՀՀԿ-ն կգա իշխանության, թե ոչ» կոնտեքստում անլուրջ է. Է.Շարմազանով

Հեղինակ` Լիա Խոջոյան

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը իրենց համագործակցության այս ողջ ժամանակահատվածում գրեթե առաջին անգամ կանգնեցին լուրջ խնդրի առաջ` կոնկրետ հարցում շարժվել ոչ թե քառյակի, այլ եռյակի ձևաչափով: Խոսքը համատեղ հանրահավաքին ՀՅԴ-ի չմասնակցելուն է վերաբերում, թեև ՀՅԴ-ից պարզաբանում են, որ իրականում մինչև այս պահը իրենք դեմ չեն եղել համատեղ հանրահավաքին մասնակցել, բայց «անհամատեղելին համատեղելի հնարավոր չէ դարձնել»: Խոսքը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ երեքի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» ու մեկի` ՀՅԴ-ի դիրքորոշումների չհամընկնումն է:

Եվ ահա` ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել հետագայում, արդյո՞ք սրա տակ կարելի է տեսնել նաև այն, որ ՀՅԴ-ն իսկապես ճանապարհ է հարթում դեպի կոալիցիա, ինչի մասին առաջին ամիսը չէ, որ խոսվում է: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Չեմ կարծում, որ այդ կոնտեքստում վերջին իրադարձությունը կարելի է դիտարկել, որովհետև Դաշնակցությունը այն քաղաքական ուժերի թվին է պատկանում, որը մշտապես կողմ է եղել և ինքն է առաջարկել ու պահանջել Սահմանադրական բարեփոխումների անցկացումը, այդ թվում ` պառլամենտական համակարգի անցման ճանապարհով: Ըստ Դաշնակցության և մեկ անգամ չէ, որ այդ մասին բարձրաձայնել են, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ոչ զարգացած կամ ոչ կատարյալին մոտ լինելը նաև պայմանավորված էր նրանով, որ կառավարման համակարգը դա թույլ չէր տալիս: Դա իրենց կարծիքն է և ի տարբերություն նույն այդ քաղաքական ուժերի, ովքեր տարին վեց անգամ կարծիք են փոխում` Դաշնակցությունը իր սկզբունքային կարծիքին է մնացել և այստեղ իշխանության հետ շփումների, իշխանության հետ գործարքների գնալու խնդիր չկա:

Ավելին, պետք է զարմանալ ոչ թե ՀՅԴ տեսակետից, այլ պետք է զարմանալ քաղաքական այն ուժերի տեսակետից, ովքեր դեռ մեկ տարի առաջ իրենք էին պահանջում Սահմանադրական բարեփոխումներ և պառլամենտական համակարգի անցում, ում ծրագրում գրված է, որ պետք է Սահմանադրական բարեփոխումների արդյունքում իրականացնել պառլամենտական համակարգի անցում, այսօր արդեն լրիվ այլ բան են ասում: Մենք փոխարենը զարմանանք այդ քաղաքական ուժերի պահվածքից ` նույն «Բարգավաճ Հայաստանի» ու «Ժառանգության», զարմանում ենք Դաշնակցության պահվածքից, որը հետևողական ու սկզբունքային պաշտպանում է իր` արդեն քսան տարուց ավելի դիրքորոշումը:

-Պարոն Շարմազանով, բայց երեկ էլ «Ժառանգության» հրավիրած խորհրդաժողովի ժամանակ քաղաքական այդ ուժերը հիշեցնում էին, որ դեռ մեկ տարի առաջ նույն ՀՀԿ-ն էր դեմ կառավարման համակարգի փոփոխությանը…
-Իսկ ո՞վ է ասում, որ ՀՀԿ-ն ինքն է պարտադրել այդ փոփոխությունը: Հենց այստեղ է խնդիրը, որ մարդիկ չեն գիտակցում, որ ի տարբերություն 1995թ-ի Սահմանադրության և 2005թ-ի սահմանադրական բարեփոխումների, երբ իշխանությունը հրամցրեց հասարակությանը պատրաստի փաստաթուղթ, 2014թ-ի հոկտեմբերի 15-ին հրապարակվող փաստաթուղթը շահեկանորեն տարբերվում է այդ երկուսից նրանով, որ իշխանությունը «վերևներում» հինգ-տաս հոգով չի որոշել և չի ասել` ժողովուրդ , սա է իմ փաստաթուղթը, վերցրեք ու քվեարկեք: Իշխանությունն այսօր ստեղծել է հանձնաժողով, որը ամիսներ շարունակ մասնագիտական և հասարակական քննարկումներ է իրականացրել , իշխանությունը չի ազդել իր կարծիքով մասնագիտական հանձնաժողովի վրա, մարդիկ քննարկել են և եկել ասել են` պարոն նախագահ, հանձնարարել եք, քննարկել ենք և սա է ամենաօպտիմալը: Եթե հիշում եք մենք ասել ենք, որ այո, մեր կարծիքով կիսանախագահականն է նախընտրելի, բայց դա չի նշանակում, որ Հանրապետականն իր կարծիքը փոխել է, ոչ: ՀՀԿ-ն իր կարծիքը չի պար-տա-դրել, ինչպես պարտադրվել է նախկինում և սա է ժողովրդավարության օրինակը: Եվ Սահմանադրական բարեփոխումների խնդիրը եղել է ոչ թե այն կարելը այս կամ այն քաղաքական գործչի հագով, այլ ստեղծել հանձնաժողով, խորը մասնագիտական քննարկում ծավալել և այդ քննարկումների ընթացքում տեսնելով բոլոր կողմն ու դեմը և ունենալ փաստաթուղթ:

-«Դեմ»-ի հիմնական մեխը իշխանությունների վերարտադրումը թույլ չտալն է, ինչի վտանգը այդ ուժերը, կարծես, տեսնում են:
-Միգուցե իրենք այնքան էժան են և նրանց մակարդակը պլինտուսից այնքան ցածր է, որ իրենք միայն վերարտադրման մասին են մտածում, իրենք միայն իշխանության գալու մասին են մտածում: Սահմանադրական բարեփոխումները լուրջ փաստաթուղթ է և դրան նայել միայն «Հանրապետական կգա իշխանության, թե ոչ» կոնտեքստում անլուրջ է:

-Նախօրեին Լևոն Զուրաբյանը իշխանություններին մեղադրեց նրանում, որ այս ամենը իրականում քողարկում է նոր Սահմանադրություն բերելը, ոչ թե Սահմանադրական բարեփոխումները: Եվ նույնիսկ Հայաստանը, այդ ամենի կոնտեքստում, համեմատեց բանանային հանրապետությունների հետ:

-Լևոն Զուրաբյանը հայտնի է քաղաքականության մեջ որպես անհաջող համեմատություններ անող գործիչ և մեկ անգամ չէ, որ նա դրանով փայլել է: Եվ ես անհաջող համեմատություններ անող, ձախողված թիմի ներկայացուցչի խոսքերը մեկնաբանելու կարիք չեմ զգում:

-Վերադառնալով քառյակի համագործակցությանը. ի՞նչ է քառյակն եղել ի սկզբանե և ո՞ւր է հասել:
-Գիտեք, մենք մի քիչ շատ ենք ֆետիշացնում ամեն ինչ` քառյակ, կոալիցիա…Մենք բոլորս տուրք տվեցինք ՀԱԿ-ի առաջնորդի միտինգային տրամադրություններին, երբ նա անվանեց «հրաշալի քառյակ» և հաջորդ օրը մամուլը դա շարունակեց: Իրականում այդ քառյակը չորս միանգամայն տարբեր քաղաքական ուժերի միաձուլում էլ չէ, համագործակցություն է. մեկը ավանդական, ազգային քաղաքական կուսակցություն է, մեկը կուսակցություն է, որում ղեկավար կա, բայց թիմ չկա, մյուսը նախկինում համաժողովրդական, իսկ այսօր արդեն պառակտված շարժում է, որի նույն խմբակցության անդամներից երկուսը գոնե ավելի առանցքային են, մյուսն էլ կուսակցություն է, որը համախմբված է իր առաջնորդի շուրջ: Այսինքն, եթե մեկը կանգնի ու հարցնի, թե ո՞րն է այդ կուսակցության գաղափարախոսությունը, որևէ մեկը դա չի էլ իմանա և այդ կուսակցության առաջնորդի վերջին հարցազրույցը դրա վառ ապացույցն է: Եվ պարզ է, որ տարաձայնությունները շատ-շատ կլինեին, քանի որ նրանք տարբեր են, բայց հաշվի առնելով այն փաստը, որ նրանք ոչ իշխանական դաշտում էին գործում, տրամաբանական էր, որ ավելի արդյունավետ կլիներ միասնական պայքարը, թեև հասկանալի էր, որ կան ռազմավարական հարցեր, որտեղ նույն այդ չորս կուսակցությունները տրամագծորեն տարբեր են մտածում:

-Բայց ո՞ր ուժն է, ըստ Ձեզ, առաջնորդում քառյակում և ում դուրս գալը կարող է բերել դրա վերջնական քայքայման:
-Ես այն կարծիքին չեմ եղել, որ քառյակը եղել է միասնական միավոր, այնպես որ չեմ էլ խոսի դրա քայքայման մասին. որպեսզի մի բան քայքայվի, այն պետք է լինի միասնական, իսկ մենք բազմիցս ենք տեսել, որ թեկուզ նույն ԱԺ-ում տարաբնույթ քննարկումների ժամանակ և ԱԺ նախագահի ընտրության ժամանակ, և դրանից հետո քառյակի մոտ չասեմ «աջափսանդալային տրամադրությունները շատ են եղել», բայց իրենք զերծ չեն եղել նման տրամադրություններից, երբ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում: Հասկանալի է, որ իրենք պետք է գային մի հանգրվանի, երբ Դաշնակցությունը, օրինակ, պետք է գնա այլ ճանապարհով` Սահմանադրական բարեփոխումների առումով, քանի որ դա իրենց պահանջն է:

Անընդհատ հնչում է` հիմա ժամանակը չի: Բա ե՞րբ է ժամանակը: Կամ` այդ հարցը պետք է ուղղել ոչ թե մեզ, թե ինչու հիմա, այլ հարցը պետք է ուղղել նրանց. եղբայր, մեկ տարի առաջ, ընտրություններից առաջ, երբ խոսում էիք պառլամենտական համակարգին անցնելու համար, երբ խոսում էիք Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության համար ժամանա՞կն էր: Այն ժամանակ էլ նույն խնդիրներն են եղել, այսօր էլ` չնչին տարբերությամբ: Այն ժամանակ, մինչև նախագահական ընտրությունները կարելի՞ էր, այսօր չի կարելի՞: Դրա համար եմ ասում, որ իրենց պնդումները, իրենց բերած փաստարկները ես լուրջ չեմ համարում, դա կապրիզ է, իսկ քաղաքականությունը կապրիզ չի: Թող ասեն` մենք դեմ ենք այս համակարգին, բայց ասել, թե հիմա ժամանակը չի, իշխանությունն ուզում է վերարտադրվել… կամ ի՞նչ է նշանակում իշխանությունն ուզում է վերարտադրվել, իրենց կարծիքով մենք պետք է իրերը հավաքենք ու գնանք տո՞ւն: Այդ ո՞ր երկրում է իշխանությունը ձգտում պարտվել: Եթե չեք ուզում, որ ՀՀԿ-ն վերարտադրվի, ուրեմն ընտրություններում հաղթեք, մասնակցեք ընտրություններին: Իսկ մենք հիշում ենք, որ ընտրություններում մի քանի թիմ ուղղակի պախկվել էր: Քաղաքականությանը պետք է լուրջ մոտենալ, քաղաքականությունը մանկամտության տեղ չի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}