Ո'չ, իշխանություններին չհաջողվեց աղճատել քառյակը. Ն.Զոհրաբյան
Քառյակը որոշակի ժամանակով վերածվում է եռյակի` ՀՅԴ-ն Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր ունեցած դիրքորոշման պատճառով լքեց ֆորմատը և չի մասնակցի հոկտեմբերի 10-ին կայանալիք համատեղ հանրահավաքին: Սակայն, ըստ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի` սա չի նշանակում, թե իշխանությունները կարող են հաղթանակ տոնել:
«Ո'չ, չենք կարող արձանագրել, թե իշխանություններին հաջողվեց աղճատել քառյակը: Սա, կրկնում եմ, զուտ Դաշնակցության որոշումն է և երբեք գաղտնիք չի եղել, թե քաղաքական այդ ուժը բարեփոխումների վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի»,- նշեց նա:
Ն. Զոհրաբյանը նաև ավելացրեց, որ այդուհանդերձ, հանրահավաքի ժամանակ կհրապարակվի քառյակի ամփոփումը նախկինում հրապարակված իրենց 12 կետերի կատարման վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները