Իրանի նախագահը ԱՄՆ-ին քննադատել է Իրաքում ցամաքային գործողություններ չսկսելու համար
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խստորեն դատապարտել է «Իսլամական պետության» գործողությունները` միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ղեկավարությամբ ձևավորվող կոալիցիայի` ծայրահեղականների դեմ պայքարն անվանելով «ծիծաղելի»: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն» հեռուստակայանը:
NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոուհանին քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Իրաքում ցամաքային գործողություններ չսկսելու համար:
«Միթե ամերիկացիները վախենում են ցամաքային գործողություններում կորուստներ ունենալուց»,-ասել է Ռոուհանին` ավելացնելով, որ անհնար է ահաբեկչության դեմ պայքարել առանց սեփական զինվորականների կյանքը զոհելու, բացի այդ հաջողության անհնար է հասնել միայն ռմբակոծությունների ու անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:
Հիշեցնենք, որ Իրանը հրաժարվել էր մասնակցել «Իսլամական պետության» դեմ ձևավորվող կոալիցիային, որ գլխավոր նպատակը խմբավորման ոչնչացումն է: