Յուրի Վարդանյանը դիվանագիտական ֆուրոր է արել. «Ժողովուրդ»
Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել:
«Մի շտապեք կարծել, որ կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով բաստուրմա է տարել: Ոչ: Յուրի Վարդանյանը Մայա Փանջիկիձեին նվիրել է ինքն իրեն, ավելի ճիշտ՝ իր պատկերը՝ գեղեցիկ շրջանակի մեջ, լեգենդար կարմիր կիսավարտիքով՝ ծանրաձողը բարձրացնելից», -նշել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան