Ահա և վերջ. Օբաման խոստովանեց, որ «Էբոլան» անվերահսկելի է
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր խոստովանել է, որ «Էբոլան» դառնում է անվերահսկելի: Բոլոր փորձերը վերահսկել հիվանդության տարածումը, հիվանդների մեկուսացման և մնացածի միջոցով ձախողվել են: Այսօր միջազգային հանրությունը իր հույսը դրել է բիոբժշկական միջոցների` մոնոկլոնալային հակամարմինների ու պատվաստումների վրա, սակայն «Էբոլայի» դեմ դեղամիջոցներ արտադրողները արդեն իսկ պարտվել են` համաճարակը շատ արագ է տարածվում և բիոտեխնոլոգիական ու դեղարտադրող ընկերությունները ուղղակի չեն կարող նրան հասնել:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, ներկայումս ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրված մի օրինագիծ, որը նախատեսում է ամերիկյան առողջապահության նախարարությանը 58 մլն դոլար տրամադրել «Էբոլայի» դեմ դեղամիջոցների ու պատվաստանյութերի արտադրության համար:
Բացի այս, Արտարժույթի միջազգային ֆոնդը իր հերթին կարող է 127 մլն դոլար հատկացնել արևմտյան Աֆրիկայի երկրներին, որտեղից էլ «Էբոլան» սկսեց իր հաղթարշավը: Նշվում է, սակայն, որ թեև դա կօգնի այս խնդրի դեմ պայքարում, բայց այդուհանդերձ սպասել հեղաշրջում պետք չէ` իրավիճակը չափազանց լուրջ է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա