«Գոմեշի մսի» գործով դատավճիռը կայացվել է
Պաշտպանության նախարարության համակարգում մսի մատակարարման ոլորտում հայտնաբերված խախտումների գործով այսօր կայացված դատավճռի համաձայն Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը դատապարտել է ազատազրկման՝ 3 տարի 3 ամիս ժամկետով՝ դատավճիռը պայմանականորեն չկիրառելով և նրա նկատմամբ սահմանելով չորս տարվա հսկողություն։
Panorama.am-ի հետ զրույցում Ա. Օհանջանյանի պաշտպան Իրինա Մանուկյանը, խոսելով դատավճռի մասին, ասաց, որ դատական վիճաբանությունների փուլում Ա. Օհանջանյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, ճառի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդել է առաջադրված մեղադրանքով մեղավոր ճանաչելով՝ նշանակել պատիժ և պատիժը պայմանականորեն չկիրառել:
«Ըստ էության, դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, սահմանել է պատիժ, պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Այս առումով պաշտպանական կողմը բավարարված է»,- ասաց Ի. Մանուկյանը:
Ինչ վերաբերում է դատավճիռն այլ հիմքերով բողոքարկելուն, փաստաբանն ասաց, որ այս պահին որևէ դիրքորոշում չի կարող հայտնել, քանի որ դատավճռին ամբողջությամբ ծանոթ չէ և չի քննարել իր վտսահորդի հետ:
Հիշեցնենք, որ «գոմեշի միս» անվանումը ստացած գործով նախկինում կալանավորված էր Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գործով որպես մեղադրյալներ ներգրավված N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին, նույն զորամասի պարենային պահեստարանի պետին, և պարենային բազայի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով: Նրանք նախաքննության վաղ փուլում կալանավորված էին, սակայն հետո նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրություն չհեռանալու մասին: Ավելին՝ Ալբերտ Օհանջանյանը փոխհատուցել է պատճառված վնասն ամբողջությամբ՝ պաշտպանության նախարարության կարիքների համար կառուցելով 150 տոննա տարողությամբ սառնարանային համալիր, որի արժեքը կազմում է 73 362 390 ՀՀ դրամ:
Ըստ մեղադրանքի, Ալբերտ Օհանջանյանբ ընդհանուր առմամբ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումարը հափշտակել` ՀՀ ՊՆ -ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի `126.936.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նախորդող հրապարակում՝
«Գոմեշի մսի» գործով նախաքննությունը դեռ շարունակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան