Ավտոներկրումը պետք է բերվի հարկային դաշտ. Տիգրան Հովհաննիսյան
««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի որոշ վիճարկելի կետերի վերանայման պահանջով դիմել ենք վարչապետին, որպեսզի ավտոներկրումը ներգրավվի հարկային դաշտ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Ավտոներկրումը պետք է ներգրավվի հարկային դաշտ, որպեսզի ավտոներկրողները կարողանան սահմանված կարգով աշխատել այդ դաշտում, իսկ իրենց շահույթից մեկ տոկոս հատկացնեն պետությանը՝ որպես հարկ»,-նշեց Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ նշված օրենքի վեցերորդ հոդվածով սահմանված է, որ մեկ քաղաքացին իրավունք չունի մեկից ավելի անշարժ գույք վաճառել իր անվան տակ, հակառակ դեպքում նա համարվում է ապօրինի ձեռնարկատեր:
Հանդիպմանը ներկա ավտոներկրողների միության անդամ Կամո Մարությանն էլ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին՝ ասաց, որ 2008-2009 թվականներին ԱՄՆ-ից Հայաստան է ներկրել երկու ավտոմեքենա, որոնք հետագայում ստիպված է եղել վաճառել, իսկ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար. «Այժմ ամբողջ գույքս գտնվում է կալանքի տակ, գործը քննվում է վարչական դատարանում»:
Նախորդող հրապարակում՝
Ավտոներկրողները ցանկանում են մտնել հարկային դաշտ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան