Աբդուլլահ Գյուլ. «Նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը անհիմն են»
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնել էիր ծննդավայր` Կայսերի, որտեղ մի շարք հանդիպումներ ու ժողովներ է անցկացրել:
Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` Կայսերիում Գյուլը հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով այն լուրերը, թե ինքը պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել:
«Ինչ-որ խոսակցություններ կան նոր կուսակցություն հիմնելու վերաբերյալ: Դրանք բոլորը անհիմն են: Սրա մասին ավելի վաղ էլ եմ ասել»,-ասել է նախկին նախագահը:
Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, թե Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել: