Մեկնարկեց Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովը
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բացվեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովը:
Համաժողովը մեկնարկեց լիագումար նիստով, որտեղ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Իրենց օրհնության խոսքը համաժողովի մասնակիցներին հղեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք-Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ-ն:
Նշենք, որ համաժողովի միջոցառումները մեկնարկել են սեպտեմբերի 18-ից՝ ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի՝ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խաղաղության արվեստը» ցուցահանդեսի բացումով:
Նախորդող հրապարակում՝
Դանիել Վարուժան Հեջինյանի ցուցահանդեսի բացումը (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները