Դ.Բաբայան. «Երեկվա միջադեպը Բաքվի պատասխանն էր՝ Ուորլիքի հայտարարությանը». «ՀԺ»
Երեկվա միջադեպը, երբ շփման գծի հարավային մասում ադրբեջանցի դիպուկահարը սպանել է ԼՂՀ ԶՈւ ավագ լեյտենանտ, 1990թ.-ին ծնված Մհեր Հակոբյանին՝ Բաքվի պատասխանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նախօրեին Երևանում Ջեյմս Ուորլիքը խոսել էր բանակցային նոր փուլ սկսելու մասին:
«Բոլորը խոսում են բանակցային նոր պատուհանի բացման մասին: Պատուհանը բացվում է, բայց Ադրբեջանն այդ պատուհանին կրակում է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կամ բաց պատուհանի վրա չկրակեն, կամ այդ պատուհանները փակվեն»,-ասել է Բաբայանը: